Մեր մասին

Այս նախագիծը համանուն "Իմ ձայնը" հասարակական կազմակերպության հանրային նախաձեռնությունն է, որի նպատակն է՝ միավորել իրավական ոլորտին առնչվող և հանրային բարձր հնչողության այլ հարցերի շուրջ լսվող ձայները՝ անհատական տեսակետներն ավելի լսելի և ազդեցիկ դարձնելու համար։ Նախագծին հասարակական հիմունքներով մասնակցում և աջակցում են իրավաբաններ, փաստաբաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ, վերլուծաբաններ, հանրային տարբեր գործիչներ։