Օնլայն արհմիություն

Սիրելի օգտատեր, մեր կայքի այս հավելվածի միջոցով կարող եք Ձեր Ձայնը բարձրացնել, եթե․ ա/ համարում եք, որ տեղի է ունեցել Ձեր իրավունքների ոտնահարում աշխատավայրում, բ/ եթե Ձեր աշխատանքային ոլորտում նկատել եք իրավունքի հետ առնչվող խնդիրներ, գ/ եթե ունեք մեր երկրի որևէ ոլորտում աշխատանքային միջավայրին, աշխատողների իրավունքներին առնչվող բարեփոխման առաջարկ։ Խնդրում ենք առաջարկը ձևակերպել հնարավորինս պարզ՝ ցանկում ընտրելով հստակ ոլորտը։ Ձեզ անհրաժեշտ ոլորտը ցանկում չգտնելու պարագայում խնդրում ենք նամակով կապվել մեզ հետ (imdzayn@gmail.com): Խնդրում ենք հաշվի առնել, որ կայքը հանրային տարածք է․ որևէ անպարկեշտ արտահայտություն, վիրավորանք պարունակող տեքստ չի հրապարակվելու։ Ձեր առաջարկները խմբագրման չեն ենթարկվելու։ Խնդրում ենք հիշել, որ սա հանցագործության մասին հաղորդագրություն կատարելու տարածք չէ, այլ՝ կոնկրետ ոլորտում խնդիրներ նշելու, փոփոխություններ, բարեփոխումներ, նախագծեր առաջարկելու հնարավորություն։ Ձեր իսկական անունը և կոնտակտային տվյալները թողնելու կամ չթողնելու որոշումը միայն Ձերն է։ Հաշվի առեք, որ այդ տվյալներով Ձեզ հետ կարող են կապ հաստատել տվյալ ոլորտի պատասխանատուները՝ Ձեր նշած խնդիրները կամ առաջարկները քննարկելու համար։ Ուրախ կլինենք մասնակցության համար։ Մասնակցել կարող եք նաև այլոց հաղորդագրությունների օգտին այստեղ՝ հավելվածի ներսում քվեարկելու միջոցով։

Հարցվող հարցեր