01 Հունիս 2021 02:17
15 Մարտ 2021 02:07
11 Մարտ 2021 12:51
03 Մարտ 2021 12:32
11 Փետրվար 2020 09:10
Այնքան շատ են խոսքերը լեգիտիմության, պետականության, դեմոկրատիայի մասին, այնքան շատ են կոչերը երկիրը երկիր դարձնելու մասին, վերջապես քրեաօլիգարխիայից ազատվելու և մեծ հաշվով շատ արագ նորը կառուցելու մասին, այնքան շատ են խոսքերը, որ երկրի, հայ ազգի ճակատագիրը լուծվելու է մոտակա հանրաքվեի շնորհիվ, որ դուրս ենք գալու մի մութ ու խոնավ նկուղից և վազենք գարնանային ալպիական մի մարգագետինով...
Իսկ ինձ մի բան է պարզ՝ հիմա բանտում նստած է մի մարդ, սովորական մի մարդ, իր թերություններով ու առավելություններով, երեք երեխայի հայր, ում միակ մեղքը նրանում է, որ նա բարձրաստիճան պաշտոնյայի ընկեր է և սանիկ: Քանի դեռ հնարավոր է, որ մեր երկրում մարդուն կտրեն իր ընտանիքից, իր աշխարհից այդ պատճառով և անողոքաբար զնդանեն, կներեք, թքած ունեմ այդ բոլոր խոսքերի վրա, դրանք շատ դժվար մաքրվող, դժվար քավություն ստացող մեղքեր են՝ ձեր այդ բոլոր խոսքերը:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից