135

Եթե այսպես շարունակվի

Եթե այսպես շարունակվի

24 Փետրվար 2020 07:15

ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները (Կապան, Բեռլին, Հ1): Եվս մեկ անգամ շեշտեմ, այսպիսի շինծու «քրեական գործ», կարծում եմ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել։ Նույնիսկ, վարչապետին հնազանդ դատախազությունը չի կարողացել այդ աստիճան մասնագիտական անկում ապրել և երկու անգամ ՀՔԾ է վերադարձրել սույն գործը։ Բայց ոչ, վարչապետն անդրդվելի է, ի՜նչ օրենք, ի՜նչ անմեղության կանխավարկած, Սիրելի Առաջնորդի հրահանգներն ինքնին օրենք են և պետք է կատարվեն։ Եվ վարչապետին ենթակա ՀՔԾ-ն պարտավոր է «գործը» ևս մեկ անգամ կարկատել։ Իսկ եթե դատախազությունը փորձի նորից մերժել, ապա Արթուր Դավթյանը կդառնա «նախկին, կոռումպացված» և ոմն «հպարտ քաղաքացի» կդիմի ՀՔԾ, նախկին տարիներին գլխավոր դատախազի ինչ-ինչ անօրինականությունների մասին և քրեական գործը պատրաստ է։ Դե, իսկ դատարանը, որն արդեն «անցել է առողջացման ճանապարհը», պարզ է կհաստատի վարչապետի կայացրած դատավճիռը։ Հույսը կմնա տարիներ հետո «կոռումպացված» ՄԻԵԴ-ի որոշման վրա։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից