273

Հիասթափված քաղաքացու օրը

Հիասթափված քաղաքացու օրը

27 Ապրիլ 2020 09:26

Սելֆինե՜ր, գրկախառնություննե՜ր, փակ ճանապարհնե՜ր, խորովա՜ծ՝ պատրաստված Մաշտոցի պողոտայում, պաթետիկ ելույթներ....  սա մեկ տարի առաջ էր՝  2019 թվականի ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրը։

Մեկ տարի անց՝ 2020 թվականի ապրիլի 25-ին՝ լիակատար մոռացություն, անտարբերություն, զրոյական հետք՝ նախկին էնտուզիազմից։ Բառիս բուն իմաստով՝ հիասթափված քաղաքացու օր։ Ոչ ոք չհիշեց, ոչ ոք չտոնեց։ Իսկ ինչո՞ւ չեն հիշել։ Չեն հիշել, քանի որ տոնն ինքնին արհեստածին էր՝ համեմված պոպուլիզմի գերչափաբաժնով։ Չեն հիշել, քանի որ, մեծ հաշվով, անտարբեր են տոնի իրական նշանակության և բնույթի նկատմամբ։ Չեն հիշել, քանի որ «վերևներից» չեն հիշեցրել, չեն հորդորել, որ պետք է ամեն կերպ տոնական տրամադրություն տարածել սոցցանցերում։ Մի կարճ հայացք  «Իմ Քայլի» դաշինքի պատգամավորների ու նախարարների ֆեյսբուքյան էջերին և կտեսնեք՝ նրանցից քանի՞սն են շնորհավորել տոնը կամ գոնե քանի՞սն են հիշել Քաղաքացու օրը։

Նրանց համար նույնպես արհեստական է, չինովնիկական մի տոն։ Չկա հրաման տոնելու՝ չեն տոնում, չկա հրաման ուրախանալու՝ չեն ուրախանում, չկա հրաման հիշելու՝ չեն հիշում։ Սովորական զգացմունքային թրաֆիկինգ։

Մեկ տարի առաջ 124 միլիոն դրամով, մեծ շուքով, փողոցներ փակելով ու փիարով «ՀՀ քաղաքացու օր» կազմակերպեցին, որ այսօր՝ ուղիղ մեկ տարի անց, նույնիսկ չհիշեն էլ այդ «տոնի» մասին։ Քաղաքացիներիս գրպանին 124 միլիոն դրամ արժեցած այդ տոնը, կարծում ենք, պատմության մեջ ավելի շատ կմնա՝ որպես Մաշտոցի պողոտայում խորոված-փարթի անելու, Երևանի կենտրոնը «մանղալչիներին» տրամադրելու օր։

 «Իմ Ձայնը» նախագիծ