18 Հունվար 2021 12:01
18 Հունվար 2021 09:53
21 Դեկտեմբեր 2020 10:01
Մասնակցե՞լ եք, արդյոք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հիշատակի երթին
14 Դեկտեմբեր 2020 10:14
12 Մայիս 2020 03:24
Այսօր, մայիսի 12-ին Ազգային Ժողովը լսում էր Մարդու Իրավունքների Պաշտպանի տարեկան զեկույցը: Ելույթից հետո իշխանական թևի պատգամավորները անցան Մարդու Իրավունքների Պաշտպանին միևնույն հարցով խոշտանգելու գործընթացին: Ինչու Մարդու Իրավունքների Պաշտպանը չի պաշտպանում իշխող ուժի ներկայացուցիչների, իշխող ուժի կին ներկայացուցիչների, իշխող ուժի ներկայացուցիչների կանանց իրավունքները:
Իսկապես, արդարացի հարց է առաջանում ինչու: Հարցին պատասխանելու համար փորձենք լուծել հետևյալ խնդիրը:
Ումից է պաշտպանում, կամ ումից պետք է պաշտպանի Մարդու Իրավունքների Պաշտպանը, ընդհանրապես մարդու իրավունքները և մասնավորապես իշխող ուժի ներկայացուցիչների իրավունքները:
Խնդրի պատասխանը կարծում եմ շատերը գիտեն, այդ թվում նաև պատգամավորներից շատերը:
Այն պատգամավորները ովքեր գիտեն և գիտեն, որ գիտեն նրանք այդ կարգի հարցեր չէին տա Մարդու Իրավունքների Պաշտպանին:
Ովքեր գիտեն, բայց չգիտեն որ գիտեն, նրանք Մարդու Իրավունքների Պաշտպանին կտային ճշտող հարց իրենց իմացության վերաբերյալ:
Ովքեր չգիտեն և գիտեն, որ չգիտեն նրանք կփորձեին Մարդու Իրավունքների Պաշտպանից պարզել` ումից է նա պաշտպանում մարդու իրավունքները:
Խնդիրը վերաբերում է Մարդու Իրավունքների Պաշտպանին խոշտանգող պատգամավորներին, ովքեր չգիտեն և չգիտեն, որ չգիտեն, թե ումից է պաշտպանում Մարդու Իրավունքների Պաշտպանը մարդու իրավունքները:
Խնդրի պայմանները:
Ունենք`
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
• Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, բազմաթիվ օրենքներով, մասնավորապես` քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրություն, վարչական իրավախախտումների մասին օրենսդրություն և այլն
• Իրավապահ մարմիններ` Ոստիկանություն, Դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ և այլն:
Եթե խախտվում է մարդու, այդ թվում ՀՀ Նախագահի, Վարչապետի, ԱԺ պատգամավորների, մահկանցուներիս իրավունքները մեկ այլ մարդու, այդ թվում` ՀՀ Նախագահի, Վարչապետի, ԱԺ պատգամավորների, մահկանցուներիս կողմից, ապա գործում է ՀՀ Սահմանադրությունը, Օրենսդրությունը, որը իրականացնում են իրավապահ մարմինները:
Հարց` Ումից է պաշտպանում, կամ ումից պետք է պաշտպանի Մարդու Իրավունքների Պաշտպանը, ընդհանրապես մարդու իրավունքները և մասնավորապես իշխող ուժի ներկայացուցիչների իրավունքները:
Տնային առաջադրանք պատգամավորներին ովքեր չգիտեն և չգիտեն, որ չգիտեն:
Կարող եք օգտվել գրականությունից, համացանցից, ՀՀ Սահմանադրությունից և Օրենսդրությունից:
Հ.Գ. ՄԻՊ Արման Թաթոյանը իր եզրափակիչ ելույթով ապացուցեց, որ իմքայլական պատգամավորների հետ գտնվում են մասնագիտական և ինտելեկտուալ տարբեր աստիճաններում։ Թաթոյանի ելույթը անհամեմատ շահեկան դիրքերից էր։
Արմեն Ստեփանյան
21 Դեկտեմբեր 2020 10:01
Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը
18 Հունվար 2021 09:53
508
Հայկական ստանդարտներ. Անառողջ բարքերի մեխանիզմը
18 Հունվար 2021 12:01
235
Մասնակցե՞լ եք, արդյոք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հիշատակի երթին
21 Դեկտեմբեր 2020 10:01
67