01 Հունիս 2021 02:17
15 Մարտ 2021 02:07
11 Մարտ 2021 12:51
03 Մարտ 2021 12:32
14 Մայիս 2020 09:55
Հիշեցնենք խնդրի պայմանները:
Ունենք`
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
• Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, բազմաթիվ օրենքներով, մասնավորապես` քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրություն, վարչական իրավախախտումների մասին օրենսդրություն և այլն։
• Իրավապահ մարմիններ` Ոստիկանություն, Դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ և այլն:
Եթե խախտվում է մարդու, այդ թվում ՀՀ Նախագահի, Վարչապետի, ԱԺ պատգամավորների, մահկանցուներիս իրավունքները մեկ այլ մարդու, այդ թվում` ՀՀ Նախագահի, Վարչապետի, ԱԺ պատգամավորների, մահկանցուներիս կողմից, ապա գործում է ՀՀ Սահմանադրությունը, Օրենսդրությունը, որը իրականացնում են իրավապահ մարմինները:
Հարց` ումից է պաշտպանում, կամ ումից պետք է պաշտպանի Մարդու Իրավունքների Պաշտպանը, ընդհանրապես մարդու իրավունքները և մասնավորապես իշխող ուժի ներկայացուցիչների իրավունքները:
Լուծում`
Ումից է պաշտպանումը ընդունենք x:
Խնդիրը լուծելու համար մոդելավորենք մարդու իրավունքների խախտման դեպքեր և օգտագործելով բազմաթիվ հայտնիները կազմենք բանաձևեր:
Ընդունենք, որ ես իշխող ուժի պատգամավորներին, ովքեր չգիտեն և չգիտեն, որ չգիտեն անվանում եմ տգետ: Նրանք հայցով դիմում են դատարան`
• Դատարանը ընդունում է հայցը, լսում և կայացնում որոշում: Մարդու իրավունքները խախտված չեն:
• Դատարանը չի ընդունում հայցը պատճառաբարելով, որ այն անընթեռնելի է, չնայած որ հայցը ներկայացվել է մեքենագիր: Տեղի ունեցավ մարդու իրավունքների խախտում դատական իշխանության կողմից:
Կազմենք բանաձև` x = դատական իշխանությունից:
Շարունակենք` ընդունենք, որ ես իշխող ուժի պատգամավորներին, ովքեր չգիտեն և չգիտեն, որ չգիտեն, ոչ միայն անվանում եմ տգետ, այլև հոլովակ տեղադրում համացանցում, պատմելով նրանց անձնական կյանքի մասին:
Նրանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում ոստիկանություն`
• Ոստիկանությունը ընդունում է հաղորդումը, ուղարկում ՀՔԾ, որը քննում է կատարվածը, կազմում քրեական գործ, որով դատախազությունը մտնում է դատարան: Դատարանը լսում և կայացնում է որոշում: Մարդու իրավունքները խախտված չեն:
• Ոստիկանությունը չի արձագանքում հայտարարությանը: Տեղի ունեցավ մարդու իրավունքների խախտում ոստիկանության` գործադիր իշխանության կողմից:
Կազմենք բանաձև` x = գործադիր իշխանությունից:
Շարունակենք` ընդունենք, որ ես դիմում եմ ԱԺ ընդիմադիր ուժերին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ`զրկել մանդատից իշխող ուժի տգետ պատգամավորներին:
Ընդիմադիր ուժերը ԱԺ են բերում օրենսդրական նախագիծ.
• Աժ մերժում է նախագիծը: Մարդու իրավունքները խախտված չեն:
• ԱԺ ընդունում է նախագիծը: Տեղի ունեցավ մարդու իրավունքների խախտում օրենսդիր իշխանության կողմից:
Կազմենք բանաձև` x = օրենսդիր իշխանությունից:
Եվ այսպես` x = դատական իշխանությունից
x = գործադիր իշխանությունից
x = օրենսդիր իշխանությունից
Կամ 3x = դատական իշխանությունից + գործադիր իշխանությունից + օրենսդիր իշխանությունից
Օգտագործենք ՀՀ Սահմանադրության 4 հոդվածը`
Հոդված 4. Իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եվ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եվ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Այսինքն պետական իշխանությունները = դատական իշխանություն + գործադիր իշխանություն + օրենսդիր իշխանություն, պետական իշխանությունները = 3 պետական իշխանություն։
Տեղադրենք մեր բանաձևի մեջ՝
3x = 3պետական իշխանությունից, x = պետական իշխանությունից
Պատասխան` պետական իշխանությունից:
Ապագայի, Հաղթած Հեղափոխության, Հայաստանում Մարդու Իրավունքների Պաշտպանը ըստ էության պետք է աշխատանք չունենա:
Արմեն Ստեփանյան