116

Խայտառակության թոփ տասնյակը

Խայտառակության թոփ տասնյակը

20 Օգոստոս 2020 01:15

Իշխող կարծիքի համաձայն, Նիկոլ Փաշինյանի BBC-ի HARDtalk-ի հարցազրույցը՝ ազգային խայտառակություն էր։ Բայց եթե մի օր որոշենք, որ օրացույցի օրերից մեկը պետք է նշվի որպես «ազգային խայտառակության օր» ապա մրցակցությունը լինելու բավական սուր։

Փորձել ենք կազմել 2018-ից այս կողմ առավել ամոթալի օրերի տասնյակը։

1. 2018-ի սեպտեմբերի 11-ին եւ դեկտեմբերի 5-ին համացանցում տարածվեցին գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում Հայաստանի վարչապետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության հետ կապված հարցեր:

2. 2019թ. մայիսի 20-ի առավոտյան ժամը 8։30-ից վարչապետ Փաշինյանի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը: Փաշինյանին կոչին արձագանքեց մոտ հազար հոգի, հիմնականում պատգամավորներ, պատգամավորի օգնականներ, թաղապետարանների աշխատողներ:

3. Նիկոլ Փաշինյանը 2020թ. հունվարի 25-ի իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն եւ մերժվել: Թովմասյանն իր հերթին «շինծու եւ իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ» էր այն որակել, Փաշինյանին հորդորել «գոնե մեկ արժանահավատ փաստ» հրապարակել: Փաշինյանը հայտարարեց, որ Երեւան հասնելուն պես հրապարակելու է սենսացիոն փաստ. ի վերջո, որպես ապացույց հունվարի 26-ին Փաշինյանը հրապարակեց մի գրչի լուսանկար, որն իրեն «Հայաստան» հիմնադրամի նիստի ժամանակ տվել էր Թովմասյանը, քանի որ վարչապետը կորցրել էր իր գրիչը:

4. 2020թ. հունիսի 22-ին տեղի ունեցավ Վահագն Հովակիմյանի բենեֆիսը ԱԺ-ում. Սահմանադրության եւ բազմաթիվ օրենքների կոպիտ խախտումներով ԱԺ-ում օրինագծեր անցկացվեցին, որն իբր հեղինակել էր Վահագն Հովակիմյանը, եւ որի հետեւանքով տեղի ունեցան սահմանադրության հակասահմանադրական փոփոխություններ:

5. 2020թ. ապրիլի 30-ի լայվի ժամանակ վարչապետը հայտարարեց, թե աշխատաքնից տուն գալու ճանապարհին գտել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ կոմունալ վճարների արդար փոխհատուցման բանաձեւը։ Իհարկե, դա անհեթեթություն էր, որն այդպես էլ չաշխատեց։ Հենց այդ լայվի ժամանակ նա դիմեց չորսամյա Արփիին՝ այս խնդրի վերաբերյալ տեսակետ հայտնելու առաջարկով։

6. Դեռ փետրվարի սկզբից իմանալով, որ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, տեսնելով, որ հարեւան երկրները հրատապ միջոցառումներ էին իրականացնում, վարչապետը հայտարարեց, թե «ո՞ւմ շունն է կորոնավիրուսը», եւ մարդկանց կոչ արեց գնալ հանրահավաքների, մոբիլիազացրեց վարչական ռեսուրը՝ նպաստելով կորոնավիրուսի տարածմանը:

7. 2019թ. ապրիլի 9-ին Փաշինյանը վիրավորեց եւ աշխատանքից ազատեց մաքսատան աշխատակցին, 2020թ. մարտի 7-ին վիրավորեց առողջական լուրջ խնդիրներ ունեցող լոռեցուն, մայիսի 23-ին վիրավորեց գյուղացուն՝ դաշտում գեղեցիկ համազգեստով չաշխատելու համար, իսկ օգոստոսի 18-ին՝ մոշն առանց անգլերենի եւ ռուսերենի իմացության աճեցնելու համար:

8. Հարցազրույց BBC-ի HARDtalk հաղորդաշարին. ազգային խայտառակություն որակված այս հարցազրույցը, ոչ միայն անհատական ինտելեկտի ցուցադրումն էր,այլեւ պարունակում էր պետության համար վտանգավոր ձեւակերպումներ, որոնք մատուցվեցին միջազգային լսարանին։

9. Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին սկսված թեժ մարտերի ժամանակ, կառավարության նիստում վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցնում է, թե կարող է չեզոք գոտում մնացած ՈւԱԶ-ի համար էին եկել։ Եվ միայն Դավիթ Տոնոյանի չոր պատասխանը կասեցրեց ավելի խայտառակ զարգացումները։

10. Հեղափոխականն ու բռնակալը. Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ դեռ այդ երկրի ԿԸՀ-ն չէր հրապարակել վերջնական արդյունքները, երբ Մինսկը ողողված էր տասնյակ հազարավոր ցուցարարներով,օգոստոսի 10-ին Փաշինյանը շտապեց շնորհավորել Լուկաշենկոյին: Ամբողջ աշխարհը արձանագրեց «հեղափոխական լիդերի» անսկզբունքայնությունը։

Top-News.am