168

Փաստաթղթի անհայտ դրույթները

Փաստաթղթի անհայտ դրույթները

15 Նոյեմբեր 2020 11:39

Գերիների փոխանակման ծրագրով հայկական կողմը Ադրբեջանին պետք է հանձնի « Իմ քայլի» 87-ին։ Ադրբեջանական կողմը կարող է երաշխավորել նրանց անխափան գործունեությունը Միլի մեջլիսում, socar-ից ամենամսյա պարգևավճարները, ինչպես նաև ՔՊ-ի ջոկատի և Էրատոյի մասնակցությունը Պանթուրքական խաղերում։

Խնդիրը գտնվում  է ցուցակների հստակեցման փուլում։ Կա մեծ հավանականություն դրանց կրճատման կամ համալրման առումով։ Չի բացառվում, որ առաջիկայում « Իմ քայլի»  Միլի Մեջլիս  տեղափոխվող ցուցակը էականորեն կրճատվի, բայց դրա համար մնացել են հաշված օրեր. Ընդամենը պետք է անել մեկ քայլ՝ դուրս գալ խմբակցությունից։

Դրան զուգահեռ ցուցակն ունի համալրման որոշակի պոտենցիալ. Ադրբեջանին արտահանձնվող ցուցակում պարտադիր-կամավորության սկզբունքով միանալու են  քաղհասարկության մի մեծ խումբ ներկայացուցիչներ / ներառյալ երեկվա  հայտարարության 22 հեղինակները, Հ1-ի լրատվության և քաղաքական բլոկի համակարգողները, հայտնի ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը,  փողով հակառուսականության քարոզիչները/։

 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ