01 Հունիս 2021 02:17
15 Մարտ 2021 02:07
11 Մարտ 2021 12:51
03 Մարտ 2021 12:32
21 Դեկտեմբեր 2020 10:01
Այսօր առավոտյան «Իմ Ձայնը» նախագծի կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործող պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հետևյալ նամակը՝
ԱԺ հարգելի՛ պատգամավոր
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածը, համաձայն որի պատգամավորն օժտված է ներկայացուցչական մանդատով, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի, 9-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն, խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին.
Մասնակցե՞լ եք, արդյոք, դուք սույն թվականի դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հիշատակի երթին դեպի Եռաբլուր։
«Իմ Ձայնը» նախագիծ