152

Հովակիմյանն ընդդեմ քաղաքակրթության

Հովակիմյանն ընդդեմ քաղաքակրթության

28 Փետրվար 2021 08:00

Նկարի միջի մարդը, ով նույնիսկ նորմալ կրթություն չունի, իրեն իրավունք է վերապահում հակադարձել տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում լուրջ աշխատությունների հեղինակ և այդ ոլորտներում բարձր հեղինակություն վայելող ֆիզիակամաթեմատիկական գիտությունների թեկանծու, դոցենտ հանրապետության նախագահին։

Վահանգն Հովակիմյանը, ում մի քանի անգամ «Հայկական Ժամանակ»-ից անգրագիտության համար աշխատանքից հեռացրել է իր կյանքի հավերժ ղեկավարը, ով սկզբում իր սրտի խմբագիրն էր, հետո՝ իր սրտի վարչապետը, ուզում է անվստահություն հայտնել աշխարհի խոշորագույն  կորպորացիաներում մի քանի օտար լեզվով ազատ կապեր հաստատող երկրի ղեկավարին։

Եվս մի կարևոր բան, Վահագն, եթե նախագահի այս կամ այն որոշումը քննարկում կամ քննադատում են, դրա հետ համաձայնում են կամ բանավիճում, ապա դա լուրջ մարդկանց գործն է, դա քո խելքի բանը չէ։ Քո կալիբրի մարդիկ այդ իրավունքը չեն վաստակել, քո գործը շեֆիդ քծնելն ու ծառայելն է։

 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Ամենաընթերցվածը
Օրացույց