358

Օրենսդրական առաջարկներ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին

Օրենսդրական առաջարկներ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին

31 Հոկտեմբեր 2019 09:06

«Իմ Ձայնը» ՀԿ

Օրենսդրական առաջարկ

 «Հայաստանի Հանրապետության Պետական պարգևների և պատվավոր կոչումների  մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Սահմանել.

Հայրենիքին Չ/մատուցած ծառայությունների համար.

Դասալիքության կիսալուսին՝ առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի շքանշաններ

Սահմանել.

Քաղաքացիական հասարակության դեմ գործած արարքների, հասարակական մթնոլորտի ապականման և ներքին թշնամանքի սերմանման համար.

ա/ Իլզա Կոխի շքանշան

բ/ Ռուդոլֆ Հյոսի շքանշան

Սահմանել.

Համամարդկային ստորության, սուտ մատնության և «դանոսչիկության» գործում բացառիկ նվաճումների համար.

ա/Բրուտոսի շքանշան

բ/ Պավլիկ Մորոզովի շքանշան

Սահմանել

Մասնագիտության ուրացման և մարդկային խղճի բացառիկ արգելափակման համար.

ա/ Մալյուտա Սկուրատովի շքանշան

բ/ Յոզեֆ Մենգելեի շքանշան

Կարող են հավակնել իրավաբանները՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ և իրավապաշտպաններ:

Սահմանել հետևյալ կոչումները.

ա/ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մատնիչ

բ/ Հայաստանի Հանրապետության ժողովրդական մատնիչ

գ/ Հայաստանի Հանրապետության վերազգային մատնիչ

Սույն կոչումներին արժանանալու համար անհրաժեշտ է նվազագույնը 2 սուտ մատնության փաստ՝ վավերացված Հ1-ի կամ «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Խրախուսվում է ընկերներին ուրանալը, ծախելը և նախքան վերադասի հրահանգը նրանց դեմ խոսելը։

Սույն օրենսդրական փոփոխությունները կրում են խիստ ժամանակավոր բնույթ, իսկ կոչումների և շքանշանների արժանացածները հետագայում կարող են ենթարկվել քրեական պատասխատավության։

Վերոնշյալ կոչումների և շքանշանների հավակնորդների անունները կարող եք ուղարկել myvoice.am կայքի էլ. փոստին՝ imdzayn@gmail.com։