406

Միջազգային կառույցը բանաձեւ է ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Միջազգային կառույցը բանաձեւ է ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ

23 Հունվար 2020 04:22

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), ընդունել է Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ բանաձեւ:

Հեղինակավոր միջազգային կառույցը արձանագրել է եւ իր մտահոգությունն է հայտնել, որ ՀՀ կառավարության ձեռնարկած մի շարք քայլեր եւ գործողություններ երկիրը տանում են դեպի ավտորիտարիզմ:

Այս իրավիճակում, Հայաստանի միջազգային հեղինակությանը հետագայում ավելի ծանր հարվածներ չհասցնելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց գործելաոճը եւ վարած քաղաքականությունը:

Մասնավորապես, ընդունելի է Կենտրոնական դեմոկրատների միջազգային միության առաջարկը՝ Հայաստանի սահմանադրական կարգի շրջանակներում ստեղծել լայն եւ համապարփակ քաղաքական երկխոսության եւ ներառական քաղաքական միջավայր:

Միաժամանակ անհրաժեշտ է օր առաջ այս կամ այն պատրվակներով ազատ մամուլի, խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները, ընդդիմադիր եւ իշխանություններից տարբերվող կարծիք ունեցող գործիչների դեմ կիրառվող տարատեսակ ճնշումները, այդ թվում դատաիրավական համակարգի ներքաշումն այս գործընթացում:

Չսպասելով միջազգայիլ այլ կառույցների եւ կազմակերպությունների գնահատականներին՝ իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն դատաիրավական համակարգի իրական բարեփոխումներին եւ դադարեցնեն անկախ դատավորների, դատախազության եւ ոստիկանության վրա իրականացվող ճնշումները:

Երկրի վարկանիշի հետագա անկումը կանխելու, երկրի հետագա զարգացումն ու առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ է ժամ առաջ դադարեցնել ՍԴ անդամների եւ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ պետությանը ոչ հարիր գործողությունները:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության հայտարարությունը պետք է ահազանգ լինի կառավարության համար եւ ազդակ հանդիսանա երկիրը դեպի ավտորիտարիզմ տանող ճանապարհից դուրս գալու եւ պետությունն այլ հարթություն եւ մակարդակ տեղափոխելու համար:

Ասյա Օվանյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Ամենաընթերցվածը







Հաստատ մի բան այն չի

17 Հունվար 2020 08:08 211






Օրացույց